Ձյան հետևանքով փլուզումներ Արցախում
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում առատ ձյան հետևանքով փլուզումներ են եղել։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ըստ ծառայության՝ այսօր՝ մարտի 21-ին, Մարտունու շրջանի Եմիշճան համայնքում առատ ձյան տեղումների հետևանքով մասնակի փլուզվել է բնակելի տան տանիքը: Տանտերերը՝ տարեց ամուսինները, գյուղի բնակիչների ուժերով տեղափոխվել են անվտանգ վայր: Տուժածներ չկան:
Փլուզման հերթական ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 12:10-ի սահմաններում: Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում առատ ձյան տեղումներով պայմանավորված, մասնակի փլուզվել է բնակելի մեկ տան մեկ տանիք: Մարդկային տուժածներ չկան:
Ծովատեղում փլվել է նաև թվով 3 անասնաֆերմայի տանիք: Վնասների չափը ճշտվում է: Նշված ահազանգերի վերաբերյալ հողորդումները փոխանցվել են Մարտունու շրջանի ԱԻ բաժնի 911 ճգնաժամային կառավարման կենտրոն: Բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: