Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van
A A
Սպորտ

«Վանը» կամային հաղթանակ տարավ առաջատարի նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի հերթական խաղում Չարենցավանի «Վանը» իր հարկի տակ ընդունեց մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիային»:

Հանդիպումն անցավ անբարենպաստ եղանակային պայմաններում, քանի որ խաղի երկրորդ կեսում անընդհատ ձյուն էր տեղում, որի պատճառով գլխավոր մրցավարը վերջում կես ժամով դադարեցրեց այն, որպեսզի կարգի բերվի խաղադաշտը:

Առաջինը հաջողության հասան «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները, երբ 17-րդ րոպեին Դուարտեն դիպուկ հարվածով գրավեց չարենցավանցիների դարպասը: Երկրորդ կեսի միջնամասում դաշտի տերերի խաղացողներ Վլադիմիր Ֆիլիպովը և Զավեն Բադոյանը չորս րոպեի ընթացքում երկու գոլ խփեցին և արդեն առաջ մղեցին իրենց թիմին: Գործող առաջատարը մնացած ժամանակում փորձեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն` ապարդյուն:

Այդպիսով, «Վանը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ, վաստակեց 16 միավոր և կրկին առաջ անցավ 7-րդ տեղում ընթացող «Նորավանքից»: «Արարատ-Արմենիան» չնայած երրորդ պարտությունը կրեց ընթացիք առաջնությունում, սակայն 53 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: