Բացել լրահոսը Փակել լրահոսը
77792_b
A A
Պաշտոնական

Առատ ձյան պատճառով փլուզվել է տանիքը

Մարտի 20-ին, ժամը 10:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում փլուզվել է անաս­նագոմ․ ներսում կան ընտանի կենդանիներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ առատ ձյան պատճառով փլուզվել է Իվանովո փողոցում գտնվող անասնագոմի տանիքից մոտ 40 քմ հատված։

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 6 խոշոր եղջերավոր կենդանի։