Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

«Նորավանքը» հաղթեց «Նոային», իսկ «Ալաշկերտը»` «Արարատին»

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի Պարեմիեր լիգայի 24-րդ տուրի առաջին երկու հանդիպումները:

Նախ «Նորավանքը» Երևանում ընդունեց «Նոային» և հաղթեց 3:1 հաշվով: Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ նիգերիացի Իբրահիմ Շիաբուն: Այս հաղթանակից հետո «Նորավանքը» վաստակեց 14 միավոր և բարձրացավ 7-րդ տեղ` շրջանցելով «Վանին»:

Երկրորդ խաղում «Արարատը» Չարենցավանում հանդիպեց «Ալաշկերտի» հետ: Այն ավարտվեց ալաշկերտցիների հաղթանակով` 1:0: Միակ գոլը 49-րդ րոպեին խփեց պորտուգալացի Ժոզե Էմբալոն:

«Ալաշկերտն» այս հաղթանակից հետո վաստակեց 31 միավոր և ամրապնվեց 4-րդ հորիզոնականում: Նրան հետապնդող «Ուրարտուն» արդեն ետ է մնում 6 միավորով: «Արարատը» երրորդ պարտությունը կրեց սեփական դաշտում ընթացիկ մրցաշարջանում և այժմ 38 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:

Վաղը կկայանան տուրի մնացած երկու հանդիպումները: «Վանը» սեփական դաշտում կընդունի առաջատար «Արարատ-Արմենիային», իսկ «Ուրարտուն»` «Փյունիկին»: