Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Մարզեր Հասարակություն

«Ո՛չ տեր կա,ո՛չ տիրական».բեռնատարների վարորդները հիմա էլ Հայաստանում են խցանման մեջ մնացել (տեսանյութ)

Մարտի 18-ին եւ լույս 19-ի գիշերը տեղացած առատ ձյունը վտանգավոր վթարային իրավիճակ է ստեղծել Մ6 միջպետական ճանապարհի՝ Վահագնիից մինչեւ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում: Ծանր բեռնատարների շարասյունը մնացել է ճանապարհին։ Ժամը 12։00-ի դրությամբ չէին կարողանում երթեւեկել նաեւ մարդատար ավտոմեքենաները։ Ճանապարհը խցանված է, իսկ ճանապարհի ձմեռային սպասարակումն իրականացվող կազմակերպության տեխնիկական որեւէ միավոր եւ որեւէ աշխատակից չկա:

Բեռնատարներից մեկի վարորդի խոսքով՝ արդեն 12 ժամ կանգնած է ճանապարհին։ Մինչդեռ պարենային ապրանքներ տեղափոխող այս մեքենաների՝ ժամերով ճանապարհներին մնալն ուղղակի ազդեցություն է ունենում ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով առաջացած գնագոյացմանն ու խանութներում որոշ ապրանքների դեֆիցիտին։

Անկյուն+3 հ/ը