Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անի Սամսոնյան
A A
Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են․ Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան»-ի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Մեր նպատակներում և պլաններում փոփոխություններ չկան, չնայած դրա կարիքն էլ կա, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ ժամանակի ընթացքում ունենում է ճգնաժամեր: Այս մասին հայտնում է ԼՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը։

 

«Ճգնաժամը նորմալ է, բնական է և պետք է: Այլ հարց է, դու այդ ճգնաժամը դիմավորում ես ոտքի վրա պինդ կանգնած, թե լեղաճաք եղած փախուստի ես դիմում ու մերժում ես նոր մարտահրավերները:

 

Մենք միշտ ասելիք ունեցել ենք քաղաքական դաշտում և ունենալու ենք: Քաղաքական մշակույթի բարելավման համար էլ պայքարելու ենք:

 

Քաղաքականությունը անհամբերների, պատեհապաշտների և ժամանակի մեջ քարացածների տեղը չէ»,-գրել է նա: