Բացել լրահոսը Փակել լրահոսը
գազ
A A
Հասարակություն

Արցախում բաժանորդների համար այսօրվանից կվերականգնվի գազամատակարարումը

Երեկ ավարտվել են Արցախում վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։ Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
 
Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։
 
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից։