Բացել լրահոսը Փակել լրահոսը
Media Arm
A A
Բիզնես

VBET-ը ՓԱՐԻԶ ՖԱ-ի նոր գործընկերն է (տեսանյութ)

Մարտի 18 2022թ, Փարիզ

Փարիզ ՖԱ-ն և VBET-ը ուրախ են հայտարարել, որ պաշտոնապես ստորագրել են գործընկերության մասին համաձայնագիր՝ 2021-2022 թթ․ խաղաշրջանի ավարտի և 2022-2023 թթ․ խաղաշրջանի համար։

Վերջերս մուտք գործելով սպորտային խաղադրույքների օպերատորների շուկա՝ VBET-ը հաստատուն քայլերով զարգացում է ապրում։ AS Monaco-ի արդեն երկամյա պաշտոնական գործընկերը մտադիր է ամրապնդել իր դիրքերը ֆրանսիական սպորտում՝ սկսելով համագործակցություն նաև Փարիզ ՖԱ-ի հետ։ Այս համաձայնագրով VBET-ը ներկայացված կլինի  Ligue 2 BKT և D1 Arkema առաջնություններում և նրանց աջակիցների շրջանակում։

Այս խաղաշրջանում Փարիզ ՖԱ-ն ստեղծում է համբավ իր տաղանդով՝ հավատարիմ մնալով ակումբի որդեգրած սկզբունքներին։ Ներկայումս լինելով երկրորդը Ligue 2-ում՝ ակումբի տղամարդկանց թիմը ձգտում դառնալ ֆրանսիական ֆուտբոլի էլիտայի անդամ։ Իսկ ինչ վերաբերում է ակումբի կանանց թիմին, ապա այն նույնպես փայլում է D1 Arkema-ում և այժմ զբաղեցնում է երրորդ տեղն առաջնությունում՝ որակավորվելով Չեմպիոնների լիգայի նախնական փուլին։

Այս համագործակցությունը կնպաստի VBET-ի առաջնային նպատակների իրականացմանը, որն է՝ դառնալ առանցքային խաղացող օնլայն սպորտ-խաղադրույքների ոլորտում։ VBET-ի Փարիզի ՖԱ-ի միությունը կոչված է արագացնելու երկու կառույցների զարգացումը թե՛ սպորտային, թե՛ միջանձնային  տեսանկյունից:

Այս գործընկերության միջոցով VBET-ը կդառնա Փարիզ ՖԱ-ի նոր գույնը՝ առաջիկա 18 ամիսներին Ligue 2 BKT-ի և D1 Arkema-ի բոլոր հանդիպումներում պատկերված լինելով ակումբի մարզահագուստի վրա։

 

Դավիթ ՕԶԱՐԱՐԱՏ, Softconstruct France group / VBET CEO․ "Մենք ուրախ ենք աջակցել Փարիզ ՖԱ-ին: VBET-ի համար մեծ պատիվ է լինել փարիզյան երկրորդ ակումբի կողքին, որն ունի հավատարիմ երկրպագուներ, առաջնության առաջին եռյակում է և ունի ներուժ հասնելու իր հավակնություններին»:

 

Պիեր ՖԵՐԱՉՉԻ, Փարիզ ՖԱ-ի նախագահ

"Մենք ուրախ և հպարտ ենք, որ VBET-ը դառնում է Փարիզ ՖԱ-ի գործընկերներից մեկը։ Ակումբի համագործակցությունը բուքմեյքերական ոլորտի ամենադինամիկ զարգացող դերակատարներից մեկի հետ վկայում է, որ Փարիզ ՖԱ-ն իր զարգացման ծրագրերով գրավիչ է ֆրանսիական և միջազգային շուկաներում։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել VBET-ին աջակցության և մեծ վստահության համար։ Բարի գալուստ VBET Փարիզ ՖԱ-ի հետ»։

 

 Paris ՖԱ-ի մասին

1969թ.-ին հիմնադրված Փարիզ ՖԱ-ն մի քանի տարում արագորեն ընդլայնվել է։ Իր  մարզական նոր կենտրոնով ակումբը մտադրված է ներգրավել տարածաշրջանի լավագույն տաղանդներին։ Փարիզ ՖԱ-ի տղամարդկանց թիմը, որը խաղում է Charléty մարզադաշտում (20,000 հանդիսատես), 2020-21 խաղաշրջանում 5-րդ տեղն է զբաղեցրել Ligue 2 BKT-ում, որը ֆրանսիական մասնագիտական ֆուտբոլի երկրորդ մակարդակն է։ Կանանց թիմը խաղում է Division 1 Arkema-ում, որը Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի ամենաբարձր դիվիզիան է։