Ֆիլմ ցեղասպանության ու կարեկցանքի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի երևանյան պրեմիերան»։ Սա «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է, որի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է, բեմադրող օպերատորը՝ Աշոտ Մկրտչյանը։
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը վավերագրական դրամա է, որը պատմում է ցեղասպանությունից փրկվածների ու այն մարդկանց մասին, որոնց կարեկցանքի շնորհիվ փրկվեցին ոչ միայն հայերը, այլև հույներն ու ասորիները։
Ցեղասպանագետ Փոլ Լևինն է ֆիլմի հիմնական պատմողը, որը, ցավոք անսպասելի մահանում է։ Ռեժիսոր Արամ Մնացականյանի շնորհիվ գտնվում է մի լուծում, ինչը թույլ է տալիս հավատարիմ մնալ՝ փաստերը օտարազգի փորձագետների միջոցով ներկայացնելու։
Ներկայացված են տարբեր երկրների փաստագրական նյութեր։ Մանվել Սարիբեկյանի խոսքով, կարողացել են ստեղծել ֆիլմ, որը հանդիսատեսը կարող է դիտել մեկ շնչով։