Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Արզաքանցյան
A A
Քաղաքականություն

Ես  իրեն պարտք չեմ․Տիգրան Արզաքանցյան

 «Ալյանս» կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը ապօրինի է համարում գործարար Սմբատ Նասիբյանի ներկայացրած հայցը՝ իրեն սնանկ ճանաչելու վերաբերյալ։ 

«Ես իրեն պարտք չեմ, դատարան էլ կեղծ  փաստաթղթեր է ներկայացրել, որ ես իրեն 4 մլն 350 հազար դոլար պարտք եմ։ Ինքը ոչ մի կերպ չի կարող ապացուցի, որ ես իրեն պարտք եմ։ Բոլորը կեղծ է,պետք է պատասխան տա օրենքի առջեւ»,- «Ա1+»-ին ասաց Տիգրան Արզաքանցյանը։

Ըստ Արզաքանցյանի՝ ինքն այդ ժամանակ չի գտնվել Հայաստանում եւ  տեղյակ չի եղել, որ  դատարանը իր դեմ սնանկության գործով որոշումներ է կայացրել։ «Ինձ պատկանող ոսկու գործարանի 20 տոկոսը Սմբատ Նասիբյանը անօրինական կերպով գրանցել է  իր անունով»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը։

   Նա դիմել է դատախազություն՝ իրականությունը պարզելու համար։

  Հիշեցնենք, որ  Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու պահանջով  դատարան էր դիմել գործարար Սմբատ Նասիբյանը։  Դատավոր Լիլիթ Կատվալյանը գործն  ընդունել է վարույթ։