A
A
Թերացումները շտկեցին․ կարող են նորից հաց արտադրել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Կարապետյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Երևան), որի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով:
Ստուգումը ցույց է տվել, որ այս արտադրամասում նախկինում հայտնաբերված բոլոր թերացումները շտկվել են: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: