A
A
Ռուս զինվորականները կթիրախավորեն Ուկրաինայի համար զենքի ցանկացած առաքում․ Լավրով
Աջակցիր «Ա1+»-ինՌուս զինվորականները որպես թիրախ կընկալեն Ուկրաինայի համար զենքի ցանկացած առաքում, RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք շատ հստակ ասել ենք, որ ցանկացած բեռ, որը կմտնի Ուկրաինայի տարածք, որը մենք համարում ենք զենք փոխադրող, կդառնա օրինական թիրախ: Դա միանգամայն հասկանալի է»,- ասել է արտգործնախարարը։
Ինչպես հայտարարել էր Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը, Բրատիսլավան պատրաստ է Ս-300 համակարգեր փոխանցել Կիևին, հենց որ փոխարինող ստանա ԱՄՆ-ից կամ ՆԱՏՕ-ի այլ երկրներից։ Բացի այդ, երկիրը, նրա խոսքով, կարող է խորհրդային ՄիԳ-29 կործանիչներ ուղարկել Ուկրաինա, եթե փոխարենը ստանան ամերիկյան F-16-ներ: