Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki (3)
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Վիտեսի» հետ խաղում

Հռոմի «Ռոման» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում սեփական դաշտում ոչ-ոքի ավարտելով «Վիտեսի» հետ հանդիպումը (1:1), մտել է քառորդ եզրափակիչ: Մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Մասնագետները նրա խաղը գնահատել են 5 բալով:

«Առանց մտահղացման և կամքի բացակայություն: Պելեգրինիի հետ այդպես էլ չկարողացավ պարզել, թե ով պետք է դառնա գրոհների կազմակերպիչը կամ պաշտպանության հենակետը: Երկրորդ խաղակեսում թույլ տվեց մի քանի անցանկալի սխալներ, որից մեկի ժամանակ հաշիվը կարող էր դառնալ 0:2», - գրել է forzaroma կայքը:

«Ռոման» 14-րդ անգամ հաղթահարեց եվրոպական գավաթների փլեյ-օֆֆի արգելքն առաջին խաղում արտագնա հաղթանակ տանելուց հետո: