Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հանրային կլոր-սեղան քննարկում՝ դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մինչև ապրիլի 1-ը նախագիծը պետք է ներկայացվի կառավարություն, իսկ մինչև հուլիսի 1-ը այն պետք է ընդունվի։ Այս մասին նշեց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ ռազմավարության ծրագրի հանրային քննարկման ժամանակ։

Փոխնախարարը նշեց, որ իրենց համար հիմք է ընդունվել դատաիրավական բարեփոխումների միջազգային մի քանի փորձ, որոնց վրա նախանշվել է 14 ռազմավարական նպատակ։

Դրանք են 1

․ «Էլետկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում ու արդիականացում

2․  Անցումային արդարադատության գործիքների կիրառում

3․ Սահմանադրական բարեփոխումների իրականացում

4․ Ընտրական համակարգի շարունակական բարեփոխում

5․ Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում

6․ Հանրային ծառայությունների մատուցման քաղաքացիական կենտրոնների և էլեկտրոնային հարթակի գործարկում

7․  Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ

8․ Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում

9․Վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխում 

10․ Սնանկության ոլորտի բարեփոխումներ

11․Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում

12․ Փաստաբանական ոլորտի զարգացում

13․ Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ

14․ Ռազմավարական այլ ուղղություններ

Ռազմավարությամն ընդունմամբ ակնկալվում է համապատասխանեցնել դատական և իրավական բարեփոխումների շրջանակը ներկայումս առկա հասարակական և իրավական զարգացումներին և պահանջմունքներին, կանխորոշել բարեփոխումների ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով Կառավարության նոր ծրագրով սահմանված առաջնահերթություններին։