Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները մտան աշխարհի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այսօր մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: Հայաստանը ներկայացնող բոլոր չորս մարզմնամարզիկները հաղթահարեցին նախնական փուլի արգելքը և մտան եզրափակիչ:

 

Հարություն Մերդինյանը նժույգթափերում 14,53 միավորով գրավեց 3-րդ տեղը: Այս մրցումներում հանդես եկած Արթուր Դավթյանը չկարողացավ մտնել լավագույն ությակ: Սակայն, վերջինս 4-րդ արդյունքը ցույց տվեց ազատ վարժությունում և նույնպես մտավ եզրափակիչ փուլ:

 

Օղակների վրա վարժությունում հաջող հանդես եկան մեր մարմնամարզիկներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, որոնք զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 4-րդ տեղերը և նույնպես նվաճեցին եզրափակիչ փուլի ուղեգրեր:

 

Վաղը կկայանան որակավորման փուլի մյուս մրցումները: Եզրափակիչները տեղի կունենան մարտի 19-ին և 20-ին: