Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բացառված չէ, որ Զատիկին ձվի դեֆիցիտ կլինի․ ՄԻ հանձնաժողովի նիստ․ քննարկում ձվի շուկայի մասին․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Մենք ունենք տարբեր ահազանգեր, որ հավկիթի շուկայում կան խնդիրներ, արհեստական գնի իջեցումը և բարձրացումը խնդիրներ են առաջացնում»․ այսօր ԱԺ-ում կայացած նիստի սկզբնամասում նշեց ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորը նշեց, որ հանդիպումը շատ կարևոր է Զատիկի տոնին ընդառաջ, քանի որ անցած տարի Զատկի տոնին ձու չկար և հետաքրքվեց, թե ինչպիսի գործառույթ է իրականացնում ՏՄՊՊՀ-ն։

ՏՄՊՊՀ ներկայացուցիչ Հայկ Կարապետյանը նշեց, որ Հանձնաժողովը ունի պարտավորություն տարեկան 5 շուկա ուսւմնասիրելու համար: Հավկիթի շուկայում ուսումնասիրությունը ցույց է տվել, թե որոնք են հիմնական խնդիրները։ Պաշտոնյան նշեց, որ գնային քաղաքականության վրա ազդում են ոչ միայն գերիշխող ընկերությունների վարած քաղաքականությունը, այլև առաքման համակարգը և մանրածախ առևտրային ցանցը։

Նիստի մասնակիցները նաև անդրադարձ կատարեցին մի քանի թռչնաֆաբրիկաների գործունեությանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք Նարեկ Նալբանդյան անձի պատճառով է, որ փակվել է «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան։

«Շիրակ» արտադրանքի ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը պատասխանեց, որ Նարեկ Նալբանդյանը իրենց ընկերության տնօրենն է, իսկ իրենց ընկերությունը հունիս ամսին գերիշխող դիրք կզբաղեցնի շուկայում։