Ռուսաստանը հնարավոր է հեռացվի 2024թ օլիմպիական խաղերից
Աջակցիր «Ա1+»-ինՓարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հեռացվի 2024թ ամառային օլիմպիական խաղերից։
«Ինձ համար Օլիմպիական խաղերը նույնպես այս աշխարհաքաղաքական աշխարհի մի մասն են: Այն, ինչ կատարվում է այսօր, Ռուսաստանին չի դասում խաղաղասեր երկրների խմբին։ Վլադիմիր Պուտինը խախտում է միջազգային իրավունքը, չի ճանաչում միջազգային իրավունքի գոյությունը... Ստիպված ենք հաշվի առնել այդ հանգամանքը», - Ֆրանսիայի մայրաքաղաքի ղեկավարի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը։
Ի դեպ, Անն Իդալգոն Ֆրանսիայի նախագահական առաջիկա ընտրության թեկնածուներից մեկն է համարվում։
Փարիզի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Տոնի Էստանգեն ասել է, որ վաղ է խոսել այդ մասին, քանի որ միջազգային օլիմպիական կոմիտեն դեռ որոշում չի կայացրել այդ հարցի շուրջ։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանի զինված ուժերը մտել են Ուկրաինայի տարածք, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը միջազգային սպորտային կառույցներին կոչ է արել Ռուսաստանի մարզիկներին զրկել միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։