Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դիակ
A A
Հասարակություն

Գյումրու աղբանոցում հայտնաբերվել է տղամարդու դի

Գյումրու աղբանոցում  մարտի 16-ին ժամը 19։30-ի սահմաններում  հայտնաբերվել է տղամարդու դի: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Արմենպրես»-ին  տեղեկացրեց, որ   կատարվում է դեպքի վայրի զննություն:

«Այս պահին դեռ գործ չի հարուցվել, կատարվում է դեպքի վայրի զննություն ու դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մարմնական վնասների առկայության դեպքում  դրանց տեղակայումը, բնույթը, առաջացման մեխանիզմն ու վաղեմության ժամկետներն ու մահվան պատճառները պարզելու համար»- նշեց դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

 
 

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը: