Պատահականություն չէ. իշխանությունները կանաչ լույս են վառել Ադրբեջանի առաջ․ Աբրահամյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵս երկու փոխկապակցված իրադարձության մասին եմ ուզում խոսել։
Նման հայտարարություն արեց ԱԺ « Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։
Ընդիդմադիր պատգամ,ավորը ներկայացրեց,որ Արցախում գտնվող մեր հայրենակիցներն արդեն երկու շաբաթ է գտնվում են հակառակարդի հոգեբանական ճնշման ներքո։
«Մի շարք բնակավայրեր կրակահերթերի,արկակոճության և տարբեր սպառնալիքների ներքո են։ Ադրբեջանական կողմը Արցախի տարբեր բնակավայրերում բարձրախոսների միջոցով կոչ էր և սպառնալիքներ է հնչեցնում մեր հայրենակիցներին»,- հիշեցրեց պատգամավորը խոսելով նաև գազատիրի պայթեցման մասին շեշտեց, որ Արցախում կա էներգետիկ աղետ։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ սրան հակառակ օրվա իշխանություններին ներկայացնող տարբեր քաղաքական գործիչներ հայտարարում են,որ իրենք համար քաննարկելի է Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգաովերելու հարցը։
«Սրանք պատահական սայթաքումներ չեն։ Սրանք բխում են նրանց պարագլխի՝ Նիկոլ Փաշինյանի՝ հատկապես վերջին շրջանում հնչեցված հայտարարությունների տրամաբանությունից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով,որ գնում են իրար զուգահեռ երկու գործընթաց՝ «մի կողմից Ադրբեջանը ագրեսիայի միջոցով փորձում է հայաթափել Արցախը։ Հայաստանի իշխող ուժն իր հայտարարություններով կանաչ լույս է վառել դրա համար»։
Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնում Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարարին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։