Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-17
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը սկսում է պատրասվել էլիտ ռաունդին

Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը մարտի 18-21-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Ռաֆայել Մանասյան - ԲԿՄԱ

Անդրանիկ Մարտիրոսյան - ԲԿՄԱ

 

Պաշտպաններ

Գոռ Առաքելյան - ԲԿՄԱ

Հովհաննես Գևորգյան - ԲԿՄԱ

Յուրի Մարտիրոսյան - ԲԿՄԱ

Դավիթ Սարգսյան - ԲԿՄԱ

Ռուբեն Աբրահամյան - ԲԿՄԱ

Էրիկ Սմբատյան - «Արարատ-Արմենիա»

Նարեկ Դավթյան - «Ուրարտու»

 

Կիսապաշտպաններ

Նարեկ Մանուկյան - «Կալուգա» (Ռուսաստան)

Էդգար Փիլոյան - «Վիստա Գելենջիկ» (Ռուսաստան)

Տիգրան Սարգսյան - ԲԿՄԱ

Հարություն Ասատրյան - ԲԿՄԱ

Սպարտակ Հայրապետյան - ԲԿՄԱ

Վահրամ Մասխուդյան - ԲԿՄԱ

Վլադիմիր Մուրադյան - ԲԿՄԱ

Համլետ Մինասյան - ԲԿՄԱ

Համլետ Սարգսյան «Ուրարտու»

 

Հարձակվողներ

Լևոն Վարդանյան - «Փյունիկ»

Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ

 

Մարտի 21-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Անգլիա, որտեղ կկայանան Եվրոպայի Մ-19 առաջնության էլիտ ռաունդի 2-րդ խմբի հանդիպումները։ Մարտի 23-ին մեր թիմը կհանդիպի Պորտուգալիայի, մարտի 26-ին՝ Անգլիայի, մարտի 29-ին՝ Իռլանդիայի հետ։ Եզրափակիչ փուլ կմտնի միայն խմբի հաղթողը։