«Խաղաղութայն դարաշրջանից» հետո ՀՀ ինքնիշխան տարածքը արդեն 3-րդ անգամ ենթարկվում է ագրեսիայի․ Աբրահամյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրբ խոսում եք իշխանության լոզունգների՝ մասնավորապես խաղաղության մասին, իրականության մեջ խաղաղություն բառը շատ ականջահաճո է, և մարդկանց թվացյալ հանգստության և կայունություն է ներշնչում, բայց այն խաղաղությունը, որի մասին խոսում է այս իշխանությունը, իրականում նոր պատերազմի և նոր կապիտուլյացիայի մասին է։ Նման դիտարկում ճեպազրույցում արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակում գործող իշխանության խաղաղության օրակարգի թմբկահարման և այդ օրակարգից չհրաժարվելու մասին, այն պարագայում, երբ ադրբեջանական կողմը շարունակում է որդեգրած հայատյաց քաղաքականությունը։
«Հռչակված «խաղաղութայն դարաշրջանից» հետո ՀՀ ինքնիշխան տարածքը հետպատերազմյան ժամանակահատվածում արդեն երրորդ անգամ հարձակման, ագրեսիայի է ենթարկվում և հարձակման է ենթարկվում այս իշխանաությունների հանցավոր անգործության և անվտանգության համակարգում ոչ բավարար միջոցառումների իրականացման պայմաններում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ վերջին տեղեկատվությունը կապված է Ներքին հանդ գյուղի հետ, որը գտնվում է Սյունիքի մարզում։
Պատգամավորն ուշագրավ է համարում փաստը, որ այս մասին տեղեկություն է հայտնում ոչ թե իշխանությունը, պետական համապատասխան մարմինները, այլ ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը, քաղաքագետներ Էդգար Էլբակյանը, Ալվինա Աղաբաբյանը՝ ներկայացնելով քարտեզներ և փաստական տվյալներ։
«Այսօր այս մասին արդեն խոսել է Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ ըստ էության հաստատելով, որ ադրբեջանական կողմը մեկ կիլոմետր առաջ է շարժվել այդ ուղղությամբ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։