Մեր դաշնակից Ռուսաստանը թույլ չի տալիս Խրամորթում զորք պահենք. ակցիայի մասնակից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ ադրբեջանցիները Խրամորթի ուղղությամբ առաջխաղացում են ունեցել։ Այս մասին կառավարության դիմաց հայտարարեց բողոքի ակցիայի մասնակից արցախցիներից մեկը, ով նաև տեղեկացրեց․ «Դուք կարող եք ասել, որ նման առաջխաղացում Խրամորթի ուղղությամբ չի եղել, բայց երբ էնտեղից կանանց, երեխաներին հանել են, դա արդեն վախենալու բան է։ Ես միշտ ասել եմ՝ հողը պահողը կինն ու երեխան են, երբ կինն ու երեխան դուրս եկան հողից, զինվորը նրանց հետևից փախչելու է։ Դրան գումարած մեր վիճակի ահավորություն այն է, որ Խրամորթում մենք նույնիսկ զինվոր էլ չունենք՝ մեր դաշնակից Ռուսաստանը թուլ չի տալիս, որ մենք այնտեղ զինվոր պահենք՝ պաշտպանելու մեր ժողովրդին»։
Նա նաև հավելեց, որ թուրքերի նշանառության հիմնական թիրախը Երևանն է, ոչ թե Ստեփանակերտը ու պետք չէ քնել։
Մանրամասները տեսանյությում։