Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Պաշտոնական Հասարակություն

«Հրաշք այգի» ռեստորանային համալիրը տուգանվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Հրաշք այգի» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանային համալիրում։ Արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը գործունեությունն իրականացնում է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Նշանակվել է 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք՝ հայտնում է ԲԸՏՄ-ն։

Շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման չափը կազմել է 124.140 ՀՀ դրամ։ Տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական։

Կասեցվել է Ընկերության՝ առանց մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործողությունը։