Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat (10)
A A
Սպորտ

«Արարատը» հաղթեց «Նորավանքին» և ամրապնդվեց 3-րդ տեղում

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի երկրորդ խաղում «Նորավանքը» Չարենցավանում ընդունեց Երևանի «Արարատին»։

Խաղն ավարտվեց արարատցիների նվազագույն հաղթանակով՝ 1։0։ Միակ գոլը 33-րդ րոպեին խփեց Ռուդիկ Մկրտչյանը։

«Արարատն» այս հաղթանակից հետո վաստակեց 38 միավոր և ամրապնդվեց 3-րդ տեղում։ Նրան հաջորդող «Ալաշկերտն» արդեն ետ է մնում 10 միավորով։

«Նորավանքը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց և վաստակած 11 միավորով շարունակում է զբաղեցնել նախավերջին՝ 8-րդ հորիզոնականը։

Տուրի մնացած խաղերը կկայանան վաղը՝ մարտի 16-ին։ «Վանը» կընդունի «Փյունիկին», իսկ ԲԿՄԱ-ն՝ «Ուրարտուին»։