Բացել լրահոսը Փակել լրահոսը
crop
A A
Քաղաքականություն Հասարակություն

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի մասին

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի մասին։

Նոր պատժամիջոցները ներառում են ռազմական արդյունաբերական համալիրի մեջ մտնող տնտեսության տարբեր հատվածների որոշակի ռուսական պետական ձեռնարկությունների հետ ցանկացած գործարքի ամբողջական արգելք, պողպատե արտադրատեսակների ներմուծման արգելք, որը Ռուսաստանին կզրկի մոտ 3,3 մլրդ եվրոյի արտահանման հասույթից:

Պատժամիջոցները վերաբերում են նաև ռուսական էներգետիկ հատվածում նոր ներդրումներին,  բացառությամբ ատոմային էներգետիկայի։

Համաձայն հայտարարություն՝ կարգելվի եվրոպական վարկանիշային գործակալություններին ծառայություններ մատուցել Ռուսաստանին և ռուսական ընկերություններին, ինչն էլ ավելի կդժվարացնի հասանելիությունը ԵՄ շուկային։

Բացի այդ, Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Մեծ յոթնյակի կողմից ավելի վաղ ընդունված առևտրում Ռուսաստանի առավել բարենպաստության ռեժիմի չեղարկումը։

Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո։