Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մայրաքաղաքում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ այրաքաղաքում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ
 
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը մայրաքաղաքի վարչական շրջաններում վերսկսել է ձնամաքրման աշխատանքները:
 
Մասնագիտացված տեխնիկայի հիմնական մասը կենտրոնացվել է մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում, ուր ձյան տեղումներն ավելի առատ են:
 
Ձնահավաք և աղ ու ավազ շաղ տվող տեխնիկան աշխատելու է ողջ գիշերվա ընթացքում, այնուհետ՝ ըստ անհրաժեշտության:
 
 Կոչ ենք անում վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ տրանսպորտային միջոցների արհեստական կուտակումներից և վթարային իրավիճակներից զերծ մնալու համար: