Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քաղաքապետը բարկացած է (տեսանյութ)

«Պարոն Նազարյան, ինչո՞ւ չեք ասում, որ Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքներով չենք կարողանում զբաղվել, մենակ Երևանյան լիճն ենք կարում անենք»․ Երևանի  քաղաքապետն այսօրվա գործավարական խորհրդակցության ժամանակ այսպիսի հարց հնչեցրեց և ստացավ պատասպան, թե ծավալներն այդպիսին չեն։

Հրաչյա Սարգսյանն էլ հետաքրքրվեց․ «Կարո՞ղ է կարողանանք Հրազդանինն էլ անե՞նք։ Երևան մուտք գործող Հրազդանի ամբողջ երկայնքով մինչև Երևանյան լիճ կարողանալո՞ւ ենք մաքրել»։

Քաղաքապետին պատասխանեցին, որ ամբողջը չեն կարողանա, ինչին  հակադարձեց Հրաչյա Սարգսյանը՝ նշելով․ «Բայց մենք այդ տրամաբանությամբ էինք չէ՞ գնացել։ Ոնց հասկանում եմ՝ նախագծում խնդիր կա, չէ՞։ Չափողականության ծավալների հետ կապված խնդիր է եղել, և ստացվում է, որ մենակ Երևանյան լիճն ենք չէ՞ կարողանալու մաքրենք»։

Հարցին պատասխանող Նազարյանն ասաց, որ կարծում է՝ այո։ Սրան հետևեց քաղաքապետի հաջորդ հարցը՝ բա մնացածն ի՞նչ ենք անելու, պարոն Նազարյան։

«Մնացածի համար հաջորդ երկուշաբթի օրը զեկուցել՝ ինչ ենք անում, որ մնացած մասն էլ մաքրենք։ Չենք սպասելու էլի 23 թվին»,- ասաց քաղաքապետը։

Հրաչյա Սարգսյանին ասացին, թե ուղղակի պարզ չէ՝ ինչքան ծավալ դուրս կգա Երևանյան լճից։

«Ոչինչ»,- ձայնը բարձրացրեց քաղաքապետը․ «Դուք մինչև 15-ի 6-ով մրցույթ դնեք, անգործություն ըլնի, գան մասնակցեն, յաշիկը չբերեն, սև ցուցակ, հետո՝ երկրորդ անգամ նորից մրցույթ կդնենք, հետո ըլնի, էս կոմ-էն կոմ։ Դրեք 15-ի 6-ով։ Պարզ կլինի՝ էդ ա, չի ըլնի ընդեից, էդ ծավալից կօգտվենք։ Ի՞նչ տարբերություն։ Թող գան, մրցույթին մասնակցեն։ Չէ՞ որ կատարողականի հիման վրա ենք չէ՞ վճարում։ Չի ըլնի, չենք վճարի, կլինի՝ կվճարենք»,- բացատրեց Երևանի քաղաքապետը՝ նշելով, որ այդ մաքրման պրոցեսը պետք է արվի։

«Դրա համար եմ ասում։ Հիմիկվանից մենք պետք է զբաղվենք 2023 թվականի աշխատանքներով՝ նախագծային նախապատրաստման աշխատանքներով։ Էսօրվանից պետք է սկսենք, որ 2023-ին կարողանանք անել»,- պարզաբանեց Հրաչյա Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։