Բացել լրահոսը Փակել լրահոսը
12fcdf1b-a791-46a6-9c98-7b6dd15a2051_w1023_r1_s (1)
A A
Քաղաքականություն

Իրպին քաղաքում զոհվել է ամերիկացի լրագրող

Կիևի շրջանի Իրպեն քաղաքում ռուսաստանցի զինվորականների կողմից սպանվել է ամերիկացի լրագրող: Եվս մեկ  լրագրող վիրավորվել է: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Կիևի մարզի ոստիկանության պետ Անդրեյ Նեբիտովը, ըստ Ռոյթերս գործակալության:

Սկզբում Նեբիտովն ասել է, որ մահացած լրագրողն աշխատել է New York Times-ում։ Սակայն ավելի ուշ թերթը պարզաբանել է, որ նա նախկինում է եղել  իր աշխատակիցը։

Լրագրողի անունը Բրենթ Ռենոն է:

Նեբիտովն ասել է, որ ամերիկացի լրագրողի ուղղությամբ ռուս զինվորականները կրակ են բացել Իրպին քաղաքում, սակայն մանրամասներ չեն հաղորդվում։ Նա չի նշել վիրավոր լրագրողի անունը՝ ասելով միայն, որ ներկայումս փորձում են նրան դուրս բերել ռազմական գործողությունների գոտուց։

Ամերիկայի ձայն