Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քաղաքապետարանը մայրաքաղաք այցելած օտարերկրացիների առողջությանը վերաբերող հայտարարություն է տարածել

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
 
Մայրաքաղաք այցելած օտարերկրյա քաղաքացիներն առողջական խնդիրների դեպքում կարող են կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի առողջապահության ոլորտի մասնագետների հետ
 
Հաշվի առնելով օտարերկրյա քաղաքացիների մեծ հոսքը Հայաստանի Հանրապետություն՝ տեղեկացնում ենք, որ առողջական խնդիրների, բժշկական անհրաժեշտ փաստաթղթերի դեպքում վերջիններիս հնարավորություն է ընձեռվել դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության մասնագետներին՝ հետևյալ հեռախոսահամարներով.
 
1.Աշխատանքային օրերին ՝ 010-54-40-58 ժամը՝ 09:00-ից մինչ 18:00-ն:
2.Ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային օրերին ժամը՝ 18:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 094-26-75-55 (Սերինե Բաղդասարյան), 091-65-40-64 (Մարինե Սեթյան):