Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Կազմվել է վարորդական իրավունքի տեսական քննության թեստերի նոր հարցաշար․ Ոստիկանություն

Տեղեկացնում ենք, որ ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի նոր հարցաշար, որը ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետով սահմանված կարգով հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում: Հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։


Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կընդունվեն նոր հարցաշարով` այն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվելուց 30 օր հետո։ Մինչ նոր հարցաշարի գործարկումը տեսական քննությունները կընդունվեն նախկինում հրապարակված գիտելիքների ստուգման թեստերի հիման վրա։