Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ֆրանսիա Նիկոլ Փաշինյանի այցը կապ ունի ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ․ Բ․Նավասարդյան (տեսանյութ)

«Շատ լուրջ հիմքեր կան կասկածելու, որ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը 5 տարուց ավելի կտևի։ Դա խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է այլ երաշխիքներ գտնի սեփական և Արցախի անվտանգության համար։ Ուժեղացնի սեփական ռեսուրսը, բարձրացնի Հայաստանի արժեքը միջազգային հարաբերություններում տնտեսական և քաղաքական առումով, որոնք ազդեցություն կունենան և Թուրքիայի, և Ադրբեջանի վրա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ 

Վերջինս գտնում է, որ այդ նպատակին կարող են ծառայել ԵՄ-ի կողմից խոստացված 2,6 մլն դոլար աջակցությունը և դրանով իրականացվող ծրագրերը։ Մինչդեռ, նրա ներկայացմամբ, ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրում։

Բ․Նավասարդյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցին և ասաց, թե այն պայմանավորված է Արևմուտքի կողմից Ռուսաստանի ու Բելառուսի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով։

«Արևմուտքում կան այն տրամադրությունները, որ ՌԴ-ի ու Բելառուսի հետ միասին պատժամիջոցները պետք է կիրառվեն նաև այլ՝ մասնավորապես այն երկրների վրա, որոնք որևէ կերպ չեն արտահայտվում պատերազմի մասին կամ չեզոք են։ Եվ ՌԴ-ն կարող է օգտվել ԵԱՏՄ առանց մաքսային ռեժիմից ու շրջանցել պատժամիջոցները։ Այսինքն՝ պատժամիջոցները տարածել ամբողջ ԵԱՏՄ-ի վրա»,- ասում է նա։

Ինչ վերաբերում է Անթալիա՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցին, Բ․Նավասարդյանը գտնում է, որ մինչև մեկնելը պաշտոնական Երեւանը պետք է Թուրքիային ուղերձ հղեր Ադրբեջանի վրա ազդելու և սահմանային միջադեպերը կասեցնելու ուղղությամբ։ Հատկապես, որ Թուրքիան շատ շահագրգռված է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ բանակցությունները շարունակվեն։



Մանրամասները՝   տեսանյութում։