A
A
Զբաղվածության խթանման ծրագիր՝ Շիրակի մարզի միայնակ մայրերի համար
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի աշխատունակ միայնակ մայրերի զբաղվածության ապահովման նպատակով կիրականացվի «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» զբաղվածության խթանման ծրագիրը։Այս մասին իրազեկում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Առաջնահերթություն տրվելու է նրանց, ովքեր՝
Ծրագրին մասնակցելու համար հնարավոր է լրացնել հայտադիմում ինչպես առցանց, այնպես էլ առձեռն մինչև ս.թ. մարտի 25-ը Միասնական սոցիալական ծառայության Շիրակի մարզի տարածքային կենտրոններում։
Առցանց հայտադիմումը հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/34pYiDi
Ծրագիրն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանում Արաբական միացյալ էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ։