Բացել լրահոսը Փակել լրահոսը
new-covid-19
A A
Պաշտոնական Հասարակություն

Կովիդի 51 նոր դեպք է հաստատվել․ գրանցվել է 8 մահ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք։

Նախօրեին կատարվել է 2803 թեստավորում։ Գրանցվել է վարակից մահվան 8 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8560 մահվան դեպք է արձանագրվել: 

1 օրում առողջացածների թիվը՝ 266։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421592 դեպք, որոնցից 407348 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4054 պացիենտ:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1630 է: Ընդհանուր կատարվել է 2․924․553 թեստավորում: