Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շչակ
A A
Հասարակություն

Բնակչության տարահանում, պատսպարում․ շչակներ են գործարկվելու

Մարտի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Արագածոտն համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը:

ԱԻՆ-ը նաև տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Նոր Եդեսիա համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը: