Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կուզեմ չչարանան մարդիկ․ զոհված հերոսի մայր (տեսանյութ)

Այսօր առավել քան երբևէ, պատերազմում զոհված հերոսների մայրերը, կանայք, քույրերն ու սիրած աղջիկներն ունեն բոլորիս ուշադրության կարիքը։ Այդ գիտակցումով Կոմիտասի թանգարան- ինստիտուտում «Մշակութային և ժառանգության գրուպ» ընկերությունը երախտագիտության միջոցառում էր կազմակերպել։

«Արցախի հերոս» Ալեն Մարգարյանի մոր խոսքով, անչափ կարևոր է, որ այսօրվա պես գեղեցիկ օրերին իրենք ուշադրության կենտրոնում են։ Պատերազմում զավակ կորցրած մայրը, ով անասելի վիշտ է կրում, հորդորում է չչարանալ, աշխարհի ու այլոց հանդեպ։

Մայրերի խոսքով, նման միջոցառումները փորձում են փոքր ինչ ստվերել այն կարոտի ու տառապանքի զգացողությունը, որ պատերազմը տվեց։ «Մշակութային և ժառանգության գրուպ» ընկերության ծրագրերի համակարգող Դիանա Մնացականյանի խոսքով, միջոցառումը կազմակերպելիս հաշվի են առել, թե ինչքան զգայուն թեմա է։

Մանրամասները՝ տեսանյութում։