Բացել լրահոսը Փակել լրահոսը
275114877_321351740028260_2411501176773644482_n
A A
Հասարակություն

Վահան Քերոբյանը շնորհակալագրերով է պարգևատրել 30 կին գործարարի

Մարտի 8-ին առթիվ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շնորհակալագրերով է պարգևատրել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 30 կին գործարարի:
 
«Այսօր հասարակության զարգացման կարևորագույն շարժիչ ուժերից մեկը գործարարներն են, իսկ հաջողակ գործարարների շրջանակում տարեցտարի ավելանում են կանայք»,-նշել է նախարարը և պատրաստակամություն հայտնել աջակցելու կանանց` ձեռնարկատիրական գործունեության, նախաձեռնողականության և տնտեսության տարբեր ճյուղերում նոր նվաճումների ձեռքբերման գործում: