A
A
Վտանգներ կան, բայց դա չեմ կապի ռուս-ուկրաինական պատերազմի հետ․ Էդուարդ Աղաջանյան (տեսանյութ)
Տեսական վտանգներ կան, բայց ռուս-ուկրաինական այս պահի ճգնաժամի հետ չէի կապի։
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսպես արձագանքեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուրադ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին՝ վտանգներ տեսնո՞ւմ եք մեր հարևան ՆԱՏՕ-ի դաշնակցից այս իրավիճակում։
«Կարծում եմ՝ նման սցենար հնարավոր է, բայց այս պահին քիչ հավանական»,- եզրափակեց Էդուարդ Աղաջանյանը։
Հիշեցնենք՝ տեղի են ունենում խորհրդարանական ճեպազրույցները։ Մանրամասները՝ տեսանյութում։