Քաղաքապետը լավ նորություն հայտնեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւզում եմ շնորհակալություն հայտնել Շենգավիթի մարզադպրոցի մեր սաներին, որ ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2022» մրցույթներին 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալներ են բերել Հայաստան՝ ի դեմս դպրոցի տնօրեն Դավիթ Ֆարադյանի։ Այսօր նման հայտարարություն արեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ օրը սկսում են լավ լուրերով։
«Դավիթ Ֆարադյանը մեծ ազդեցություն ու մեծ ներդրում է ունեցել այս հաղթանակներում, ինչպես նաև մեր մարմնամարզության աշխարհի գավաթում մեր մարզիկների նվաճած գավաթներում՝ ի դեմս քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության բաժնի պետ Վահագն Դավթյանի»,-ասաց Երևանի քաղաքապետը։
Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն հայտնեց, իսկ ներկաները ծափահարեցին։
Հիշեցնենք՝ այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունենում գործակարգավարական խորհրդակցություն։ Մանրամասները՝ տեսանյութում։