A
A
American Express-ը հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքները Ռուսաստանում ու Բելառուսում․ Սպուտնիկ
Աջակցիր «Ա1+»-ինAmerican Express ընկերությունը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում ու Բելառուսում. ռուսաստանյան ու բելառուսական քարտերը չեն գործի արտերկրում, օտարերկրյա քարտերը՝ Ռուսաստանում ու Բելառուսում։
«Ուկրաինայի ժողովրդի դեմ Ռուսաստանի կողմից չհիմնավորված հարձակման ֆոնին American Express-ը դադարեցնում է բոլոր գործողությունները Ռուսաստանում։ Արդյունքում ամբողջ աշխարհում թողարկված American Express-ի քարտերը չեն գործի Ռուսաստանի խանութներում կամ բանկոմատներում։
Բացի այդ, Ռուսաստանում ռուսական բանկերի թողարկած քարտերը չեն գործի երկրի սահմաններից դուրս։ Մենք դադարեցնում ենք նաև բոլոր գործարքները Բելառուսում»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։