Բացել լրահոսը Փակել լրահոսը
բուք
A A
Պաշտոնական Հասարակություն

Սաստիկ բուք և տեսանելիության բացակայություն․ Տիգրանաշենի ոլորանները փակ են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Տիգրանաշենի ոլորանները (Ուրցալանջի հատված) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։