Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Եռաբլուրի ծառների տակ թող մի տնակ դնեն, ես գնամ էրեխուս մոտ․ զոհվածի հայր (տեսանյութ)

Արցախից տեղահանվածները սպասում են իրենց հատկացվելիք բնակարանին։ Վերջին պատերազմի հետևանքով զոհված ու Եռաբլուրում հուղարկավորված արցախցիների հարազատները ցանկանում են Երևանում բնակարան ստանալ որդիների շիրիմին ավելի մոտ գտնվելու համար։ 

Նրանք մտավախություն ունեն, որ իրենց խոստացված 20 միլիոն դրամի սերտիֆիկատով Երևանում բնակարան ձեռք բերել չեն կարողանալու։ Այդ պահանջով մի խումբ արցախցի տեղահանվածներ հավաքել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց։ Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրաձայնեց՝ «Եռաբլուրի ծառների տակ թող մի տնակ դնեն, ես գնամ էրեխուս մոտ»։

Շուշիի քաղաքապետի խոսքով, ով ներկա էր ակցիային, կենցաղային հարցերի լուծման դեպքում հնարավոր է Հայաստանում մնա Արցախից տեղահանվածների 5 տոկոսը։ Դա էլ, նրա խոսքով, Եռաբլուրում հարազատ ունեցողներն են լինելու, որոնց խնդրանքն ու պահանջը այժմ մեկն է։