A
A
Այս ընդդիմությունից 6 հոգի անցնում է այդ օրենքով․ նրանք պայքարում են ապօրինի գույքի հարատևման համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնչու՞ չեք այդ դահլիճ բերել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, որը դուք վիճարկել եք ՍԴ-ում։
Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքելով ընդդիմության կողմից «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի մասին առաջարկությանը, նման հայտարարությամբ հանդես եկավ։
«Աջ կողմում գտնվող խմբակցությունները, որոնցից ի դեպ 6 հոգի անցնում են այդ օրենքով, ՍԴ-ում վիճարկում են այդ օրենքի սահմանադրականությունը»,-ասաց Ալեքսանյանը՝ նշելով, որ ապօրինի բռնագանձման օրենքը այս երկու խմբակցությունների աշխատանքային թիրախն է՝ նշելով․ « Այն, ինչ տեղի է ունենում այստեղ ելույթների ու հայտարարությունների մակարդակով, ընդամենը շղարշ է, որ տակ կարել է պայքարել իրենց կենսական ու առանցքային շահերի համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։