Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Քաղաքական սթափության կոչ եմ անում․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)

Քաղաքական գնահատականը որևէ ձևով վերածել սպառնալիք ներկայացնել ճիշտ չէ։

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարման կարգով ելույթի ժամանակ այսպես արձագանքեց՝ իշխանական ԱԺ փոխխոսնակներին։

Մինչ Արծվիկ Մինասյանը կխոսեր, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը պատգամավորին հիշեցրեց, թե ԱԺ կանոնակարգ օրենքը, որ դեպքերում է թույլ տալիս, որպեսզի պատգամավորը հանդես գա վարման կարգով։

Մինասյանը հիշեցրեց, որ սա քաղաքական ամբիոն է և քաղաքական խոսքի տեղ է։

«Ես, որպես խմբակցության քարտուղար,  դիմելով ՔՊ-ին քաղաքական սթափության կոչ եմ անում և որպես այդ սթափության առարկայական դրսևորում 20 րոպե ընդմիջում եմ պահանջում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք՝ ԱԺ « Հայաստան» խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանն առաջարկում էր ԱԺ լիագումար նիստերի օրակարգ բերել իրենք խմբակցության առաջակությունը՝ այն է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վավերացրած «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության ընդունում