Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Էս ի՞նչ վարվելակերպ է․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)

Հարգելի գործընկերներ, ես լսում էի հարակից զեկուցողին,  հարց առաջացավ։ Խնդրում եմ օգնենք հասկանամ։

Խորհրդարանում այսպես արձագանքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը,երբ ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ԱԺ ամբիոնից գործընկերներին հորդորում էր դեմ քվեարկել կենսաթոշակների և նպաստների մասին օրենքի նախագիծը լիագումար նիստում քննարկելու առաջարկությունը։

«Առաջին դեպքում տիկինը խոսեց որպես ֆինանսների նախարար, երկրորդ դեպքում խոսեց որպես ԱԱԾ ղեկավար՝ կապված սահմանային հատումների հետ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ կոչ անելով այդ հարցը քննարկել դահլիճում և բովանդակային քննարկում ծավալել։

«Էս ի՞նչ վարվելակերպ է»,- բարկացավ պատգամավորը և հավելեց․ «Ցանկացած հարց, որին դեմ եք, չեք թողնում նույնիսկ մտնի ԱԺ օրակարգ և քննարկվի»։

Արթուր Խաչատրյանը զայրացած իշխանությանը մեղադրեց՝ թե համ ուզում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա ընդդիմությունը, համ էլ չեն թողնում։

Մանրամասները՝ տեսանյութում։