A
A
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը հեռացվեց աշխարհի առաջնությունից
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, և ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիան` ՈՒԵՖԱ-ն, այսօր որոշում են կայացրել Ռուսաստանի բոլոր ակումբներին և հավաքականներին զրկել միջազգային մրցաշարեին մասնակցելու իրավունքից: Այդ մասին ասված է երկու կառույցների համատեղ հայտարարության մեջ:
«Ֆուտբոլը լրիվ համաձայն է Ուկրաինայում տուժած մարդկանց կարծիքի հետ և միանում է նրանց ցավին: ֆուտբոլային այրերը հույս ունեն, որ Ուկրաինայում իրավիճակը կարճ ժամանակում կկարգավորվի, և ֆուտբոլը կրկին կծառայի երկրներին և մարդկանց մերձեցման գործոին», - նշված է հայտարարության մեջ:
Այդպիսով, Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի աշխարհի 2022թ առաջնության անցումային խաղին, որը նախատեսված է մարտի 24-ին: