Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 28.02.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը դարձավ ԱՄՆ-ի առաջատար շախմատիստը

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դասակարգման նոր աղյուսակները:

Տղամարդկանց աղյուսակը վստահորեն գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նրան հաջորդում են Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան և չինացի Դին Լիժենը:

ԱՄՆ տեղափոխված հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը վաստակելով 2785 վարկանիշային միավոր, շրջանցել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային և բարձրացել 4-րդ տեղ: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջատար շախմատիստը:

100 լավագույն շախմատիստների ցանկում Հայաստանը ներկայացված է երկու հոգով: Գաբրիել Սարգսյանը 2681 միավորով 56-րդ հորիզոնականում է, իսկ Հրանտ Մելքումյանը 2649-ով գտնվում է 95-րդ տեղում:

Կանանց լավագույն հայրուրյակում մենք արդեն ունենք երեք ներկայացուցիչ` Էլինա Դանիելյանը (31-րդ տեղ), Աննա Սարգսյանը (55) և Լիլիթ Մկրտչյանը (76):