Բացել լրահոսը Փակել լրահոսը
274372465_252346497087228_4530032911537943656_n
A A
Հասարակություն

Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու

Խտրականության դեմ պայքարի օրվա շրջանակներում՝ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը կազմակերպում է «Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու» խորագրով հանրային միջոցառում, որի ընթացքում կարող եք անցնել ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտություններ:

Հետազոտությունների հետ մեկտեղ կտրամադրվի նաև նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն: Այսպիսով` մարտի 2-ին (ժամը` 11:00-18:00) Երևանի Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում գտնվող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի մոտ Ինֆեկցիոն հիվանդությոնների ազգային կենտրոնի թիմը` բժշկական սարքավորումներով հագեցած և հարմարեցված մեքենայով, կսպասարկի ձեզ:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ՝ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում: Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու:

ՀՀ առողջապահության նախարարություն