Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ukraina (1)
A A
Սպորտ

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչը հեռացել է Ուկրաինայից

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Ձերբին որոշում է կայացրել հեռանալ Ուկրաինայից։ Այդ մասին տեղեկացնում է Tuttomercato կայքը։ Ըստ աղբյուրի իտալացի մասնագետը և իր մարզչական խումբը գնացքով Կիևից ուղևորվել են դեպի Լեհաստանի սահման։

Նրանք մտադիր են անցնել սահմանը և վերադառնալ հայրենիք։ Մինչ այդ Ռոբերտո դե Ձերբին հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ Ուկրաինայի մայրաքաղաքից՝ նշելով, որ թիմի ֆուտբոլիստներն իրեն ընդունում են որպես առաջնորդ։

Նշենք, որ ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունը ռազմական գործողությունների պատճառով անժամկետ դադարեցվել է։