Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liverpul
A A
Սպորտ

«Լիվերպուլը» 11:10 հաշվով հաղթեց «Չելսիին» և նվաճեց լիգայի գավաթը

2022 թվականի Անգլիայի լիգայի գավաթը նվաճեց «Լիվերպուլը», որը եզրափակիչում 11 մետրանոցներով հաղթեց «Չելսիին»։

 

Հանդիպումը կայացավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով: Նշենք, որ հանդիպման ընթացքում երեք գոլ չեղարկվեց խաղից դուրս վիճակի համար։ Երկրորդ խաղակեսում ՎԱՐ համակարգը չգրանցեց  «կարմիրների» պաշտպան Ժոել Մատիպի գոլը, իսկ լրացուցիչ ժամանակում «կապտագույնների» հարձակվող Ռոմելու Լուկակուի և կիսապաշտպան Կայ Հավերցի խփած գնդակները:

 

Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11 մ հարվածներ: «Լիվերպուլի» բոլոր խաղացողներն իրացրին իրենց հնարավորությունը, իսկ ահա «Չելսիի» ֆուտբոլիստ Կեպա Արիսաբալագան վրիպեց: Այդպիսով,  «կարմիրները» հաղթեցին 11:10 հաշվով և 9-րդ անգամ տիրեցին գավաթին։