A
A
ՌԴ ՊՆ խոսնակի ճեպացրույցը․ Մոսկվան առաջին անգամ բարձրաձայնել է իր կորուստների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինայում ռազմական հատուկ գործողության հետևանքով ռուսական կողմն ունի կորուստներ և վիրավորներ։
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի զինծառայողները քաջություն ու հերոսություն են դրսևորում հատուկ գործողության շրջանակներում մարտական առաջադրանքներ կատարելիս։ Ցավոք, կան նաև զոհեր և վիրավորներ։ Մեր կորուստները մի քանի անգամ քիչ են ոչնչացված ազգայնականներից, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի կորուստներից»,- նշել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական կողմը արժանապատիվ վերաբերմունք է ցուցաբերում այն ուկրաինացի զինծառայողներին, որոնք զենքը վայր են դրել։